Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դատարան շրջապատողը դատում է դատարան քննադատողին

Դատարան շրջապատողը դատում է դատարան քննադատողին
26.02.2025 | 17:15

Դատարանները շրջապատելու հրահանգ տվողն ու դատավորներին իրենց գործառույթները իրականացնելուց փաստացի զրկելու գործողության հրահանգ տվողը հիմա էլ զրկում ու սահմանափակում է իր դատավորներին, դատախազներին, քննիչներին քննադատալու մեր իրավունքը:

Աբսուրդի ու ծուռ հայելիների խորությունը պատկերացրեք՝ դատարան շրջապատողը դատում է դատարան քննադատողին:

P.S. Ժողովրդավարություն ու ՔՊ բառերը նույն նախադասության մեջ միաժամանակ օգտագործողները պետք է «խաչակնքեն մեղք գործելու համար»:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ